«Ձեզնից մեկը 1999-ի փետրվարին ԱԺ-ում Վանոյին անձեռնմխելիությունից զրկելուն ու քրեական հետապնդում իրականացնելուն կողմ քվեարկեց». Լ. Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանի գրառումը.

«Տպավորություն է, որ Վանոյին հարգում ու գնահատում եք միայն ստատուսներում, նրանից մեջբերումներ անելով։
Երեկ Վանոյի մահվան տարելիցն էր։
Կոթիում խունկ ծխեցի՞ք նրա շիրիմի մոտ։
Չէ, հաստատ չէ, ինչ նեղություն՝ ավելի հեշտ է ստատուսներ գրել նրա մասին։
Ավելի հեշտ է պարծենալ, որ դուք նրա գաղափարակիցն եք:
1998-2000-ին էլ մենակ թողեցիք, դեռ ավելին՝ ձեզանից մեկը 1999-ի փետրվարին ԱԺ-ում Վանոյին անձեռնմխելիությունից զրկելուն ու քրեական հետապնդում իրականացնելուն կողմ քվեարկեց։
Ինձ չհարցնեք՝ ո՞վ։
Հարցրեք ձեր մեծերին»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ