«Շնորհակալություն անկեղծ ցավակցության համար»․ Չավուշօղլուն՝ Միրզոյանին

Չավուշօղլուն թվիթերյան իր էջում այսօր գրել է.

«Շնորհակալություն նախարարին անկեղծ ցավակցական ուղերձի համար»։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցել է Բարտինում ածխահանքի պայթյունի հետևանքով բոլոր զոհվածների հարազատներին։ Այս մասին Միրզոյանը գրել է Թվիթերի էջում` գրառման մեջ նշելով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին։

«Անկեղծորեն ցավակցում եմ Բարտինում (Թուրքիայում) ածխահանքի պայթյունի հետևանքով բոլոր զոհվածների հարազատներին։ Արագ վերականգնում եմ մաղթում բոլոր վիրավորներին»։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ զոհերի թիվն այս պահին հասել է 41-ի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ