Հադրութեցի մոդել Վեռա Սաֆարյանը (Вера Сафарян ) երկրորդ տեղն է զբաղեցրել «Միսիս Եվրոպա 2022» գեղեցկության հեղինակավոր մրցույթում` ներկայացնելով Հայաստանը։
Վեռայի հայրը զոհվել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։
«Միսիս Եվրոպա» մրցույթն անցկացվում է 15 տարուց ավելի: Մրցույթի մասնակցության պարտադիր պայմանն այն է, որ մասնակիցները պետք է ամուսնացած լինեն և երեխաներ ունենան: Վեռան մեկ որդի ունի։