«Մաքրվի, գնա». Սերժ Սարգսյանի թիկնազորը՝ դերի մեջ

Լրագրողներից մեկը դիտարկում արեց՝ ասում են՝ քառօրյա պատերազմը Ադրբեջանի հետ պայմանավորված պատերազմ էր, ինչին ի պատասխան Սերժ Սարգսյանն ասաց, թե ինքը հիվանդ մարդկանց հետ գործ չունի։

Ինչ վերաբերում է հարցին, թե մտավախություն չունի՞, որ իրեն էլ կձերբակալեն, Սերժ Սարգսյանը քմծիծաղ տվեց, իսկ նրա թիկնապահներից մեկը ռեպլիկ արեց՝ «մաքրվի, գնա»։ Նկատենք, որ Սարգսյանի թիկնապահները շատ ամուր էին պահել Սերժ Սարգսյանի թիկունքը, լրագրողներին չէին թողնում մոտենալ։ Թիկնապահներից մեկն անգամ կոպտորեն հրեց լրագրողներից մեկի բարձրախոսը։

Սերժ Սարգսյանը հասցրեց ընթացքումնաեւ ռեպլիկ թողնել իրեն ոչ հաճո հարց հնչեցրած մեկ այլ լրագրողի հասցեին:

Եռաբլուրում Սերժ Սարգսյանին ուղեկցում էին ՀՀԿ-ական նախկին պատգամավորները, այդ թվում՝ Վիգեն Սարգսյանը, Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Աշոտյանը, Սամվել Նիկոյանը։

Աշոտյանն իր հերթին լրագրողներին ասաց, որ Սերժ Սարգսյանին ճանապարհելուց հետո ինքը կպատասխանի հարցերին։ Լրագրողի դիտարկմանը, որ Աշոտյանն իրավասու չէ Սերժ Սարգսյանի փոխարեն խոսելու, Արմեն Աշոտյանն ասաց․

«Պարոն Սարգսյանի անունից չեմ խոսելու, նրա թույլտվությամբ եմ խոսելու»։

13 րոպե տեւած այս արարողությունից հետո Սերժ Սարգսյանը լրագրողներին ցտեսություն ասաց, նստեց մեքենան ու գնաց։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ