«Երբ Ստամբուլը դառնա Կոստանդնուպոլիս…». ինչ է պայմանավորվել նախարարը ԱՄՆ-ում

Շրջանում տեղի է ունենում 100-ամյա կարգի ակտիվ վերանայում, եւ ժամանակն է, որ Հայաստանը կողմնորոշվի ապագայի իր տեսլականում, նոր աշխարհակարգի համատեքստում: «». այս մասին գրում է Lragir.am

ՆԱՏՕ-ն կքնարկի Սեւ ծովում իր մասնակցությունն ուժեղացնելու հնարավորությունը, հայտարարել է դաշինքում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչինսոնը՝ խոսելով ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների օրակարգի մասին, որը կայանալու է Վաշինգտոնում այս շաբաթ:

Անցած շաբաթ Սեւ ծով է մտել ՆԱՏՕ-ի նավերի խումբը: Սեւ ծովում ոչ սեւծովյան երկրների ռազմածովային ուժերի ներկայությունը կարգավորվում է Մոնտրոյի կոնվենցիայով, որն ընդունվել է 1936 թվականին: Այն ժամանակ պայմանագիրն անհրաժեշտ էր, քանի որ վերականգնեց Թուրքիայի ինքնիշխանությունը Բոսֆորի նեղուցում: Այդ փաստաթղթով օտար երկրների ռազմանավերն իրավուն չունեն Սեւ ծովում գտնվել ավելի քան 21 օր:

«Մենք կարծում ենք, որ Սեւ ծովում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը հեռու է նրանից, ինչ կար մոտ 100 տարի առաջ, երբ կոնվենցիան ստորագրվում էր», – հայտարարել է ՆԱՏՕ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Վադիմ Պրիստայկոն: Հիմա խոսքը Մոնտրոյի կոնվենցիայի վերանայման մասին է, որը հնարավորություն է տվել Թուրքիային վերահսկել Բոսֆորը:

Ավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ