«Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ». Սերժ Սարգսյան

Հայաստանի հանրապետական կուսակցության անդամները՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելել են «Եռաբլուր» պանթեոն՝ հարգելու 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակը:

Այստեղ են մասնավորապես, ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը, փոխնախագահ Արմեն Աշոտյանը, Դավիթ Հարությունյանը, Խոսրով Հարությունյանը, Ալիկ Սարգսյանը, Վահրամ Բաղդասարյանը, Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը, Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադ) եւ այլք:

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից հետևյալ գրառումն անելով.

«Հարգանքի տուրք Հայրենիքի զինվորների` Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների անմահ հիշատակին` Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակներ Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին: Հավերժ փառք և խոնարհում»:

Սերժ Սարգսյանը Եռաբլուրում է. ՈՒՂԻՂ

Սերժ Սարգսյանը Եռաբլուրում է. ՈՒՂԻՂ // YouTube Live:https://www.youtube.com/watch?v=F8OG0KR0txI

Posted by Factor TV on Tuesday, April 2, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ