Ինգա Անուշ Արշակյան — «Ապրելու Ապրիլ»

«Ապրելու ապրիլ»-ի խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, երաժշտության հեղինակը` Մանե Հակոբյանը, գործիքավորումը Մարտին Միրզոյանինն է:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։

Ժամը 9։10-ին հայկական կողմը հայտնել է ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների մարդկային կորուստների և հյուսիսային հատվածում ոչնչացված մարտական ուղղաթիռի մասին։ Կարճ ժամանակ անց հայկական պաշտոնական աղբյուրները հայտնել են ադրբեջանական զրահատեխնիկայի ոչնչացման մասին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ