«Զարմանում եմ, թի ի՞նչի վրա եք զարմանում». Դավիթ Տոնոյանն իր հայտարարության մասին

Կառավարությունը պաշտպանական ոլորտում միասնական համաձայնեցված ծրագիր է իրականացնում։ Լրագրողների հետ զրույցում պատասխանելով դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ինքը կազատեր նախարարի պաշտոնից։

«Եվ իմ ասածը ոչ մի ձևով դուրս չէր գալիս կառավարության ծրագրի առաջնահերթություններից։ Ոչ մեկի մոտ թող կասկած չառաջանա։ Ես զարմանում եմ, թե հասարակությունն ինչի վրա է զարմանում։

Մենք Նյու-Յորքում շատ ավելի կարևոր հարցեր ենք քննարկել՝ խաղապահության վերաբերյալ, Հայաստան-ԱՄՆ համագործակցության շրջանակը և այլն»․-ասաց նա։

Հիշեցնենք, որ Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարարը հայտարարել էր.

«Ես` որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»:

տեսանյութը՝  24news.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ