«Մեկը ամեն օր ՔՊ-ից փող էր ուզում հեղափոխության մասին կինո նկարելու համար, մյուսն էլ` իր բիզնեսի համար պետական «յուրատեսակ» հովանավորչություն խնդրում». Ալեքսանյան

ԱԺ ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Մի ռեժիսոր կար, հեղափոխությունից հետո ՔՊ-ի գրասենյակի դուռը ատրուշան էր սարքել, ամեն օր գալիս երկրպագում ու ասում էր՝ փող տվեք հեղափոխության մասին կինո նկարեմ, ձեզ Օլիմպի աստվածներին հավասարեցնեմ։ Ոչ ունեինք էդքան փող, ոչ էլ կտայինք եթե ունենայինք։ Շուտով արդեն որերորդ կինոն կհանի որտեղ մեզ «ստոր ու դավաճան» կներկայացնի։

Մի ՀՀԿ-ական նախկին փոխնախարար կար, հեղափոխությունից հետո իր տուրիստական բիզնեսի համար պետական «յուրատեսակ» հովանավորչություն էր խնդրում, պատկան մարդիկ մի հեռու տեղ ուղարկեցին։ Էսօր եկել ՀՀ-ին «տեռորին աջակցելու» մեջ ա մեղադրում։

Ու էս ցանկը կարելի է համարյա անվերջ շարունակել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ