«Երեխաները ճանապարհը մարմնով են փակել». Արմենակ Ուրֆանյանի մայր

«Ցավն ավելի սրացել է: Ես ամբողջ գիշեր ցավ եմ ունեցել, էն տեսակի ցավ, որ ես էդ ամեն ինչը իմ վրա եմ պատկերացնում:

Կարոտը… կարոտին չես դիմանա, դա քեզ ներսից քայքայում է: Պատկերացնո՞ւմ եք, ձայնը չես լսում, հիշողության մեջ է, իր ձայնը իմ ներսից ես գիտեմ, բայց իր ձայնով ոչ մի նյութ չկա, ես իր շողքն եմ զգում, իր հասակը, ժպիտը, զգում եմ իմ ներսում, բայց չեմ տեսնում»,- այսօր Եռաբլուրի պանթեոնում իր զգացողությունները կիսեց 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանը:

Նա անցյալ տարի դժգոհում էր, որ որդուն իր արյամբ վաստակած մեդալը, կոչումը չեն տալիս: Այսօր այդ առնչությամբ մեր հարցին, որ նույն նեղվածությունն ունե՞ք, դժգոհությունը մնո՞ւմ է՝ նա պատասխանեց.

«Այո, ես էլի բարձրաձայնում եմ, ես հանգիստ չեմ մնալու մինչեւ մահ, թող հիմնավորեն՝ ինչո՞ւ ոչ»: 

տեսանյութը՝  Armtimes

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ