Ֆոտոշարք. Վարչապետ Փաշինյանը՝ «Եռաբլուր»-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների, ՀՀ ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված հերոսների և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:

Վարչապետը ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի և զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, ապրիլյան պատերազմում իրենց կյանքը զոհած հերոսների շիրիմներին, մոտեցել նրանց հարազատներին և զորակցության խոսքեր ասել:

Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: «Եռաբլուր»-ում մատուցվել է հոգեհանգստի կարգ:

Լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ինչ հետևություններ են արվել ապրիլյան պատերազմից 3 տարի անց, նշել է.

«Ես ասել եմ նախկինում, և այսօր էլ այդ խնդիրն իմ օրակարգում է և կառավարության օրակարգում է՝ մենք պետք է խորությամբ և լրջությամբ հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել և հետևություններ անենք»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ