Հայաստանից Մոսկվա ընթացող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել

Երեկ երեկոյան Հայաստանից ուղևորվող միկրոավտոբուսի մասնակցությամբ  ՌԴ Ռոստովի մարզի մայրուղիներից մեկում լուրջ պատահար է տեղի ունեցել, ինչի հետևանքով ծանր վնասվածքներ է ստացել երկու հոգի:

Ինչպես հայտնում է donday-novocherkassk.ru կայքը, ըստ նախնական տեղեկության՝ Mercedes միկրոավտոբուսը, որում 14 ուղևոր է եղել, շարժվել է Մոսկվայի ուղղությամբ:

Ընթացքի ժամանակ ճանապարհային երթևեկության կանոններն անսպասելիորեն խախտել է Chevrolet մեքենան: Դրա հետևանքով միկրոավտոբուսը հընթացս բախվել է մեքենայի ձախ կողմին, իսկ հետո այն իր հետ քարշ տվել հանդիպակաց ուղով:

Հատնի է, որ ավտովթարի հետևանքով ծանր տուժել են Chevrolet-ի վարորդն ու առջևի ուղևորը,  միկրոավտոբուսի ուղևորներից տասը թեթև վնասվածքներ են ստացել, սակայն հրաժարվել են հոսպիտալացումից:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ