«Դավիթ Տոնոյանի ճակատը կարելի է պաչել»․ ՀԱԲ-ի Արամո

ՀԱԲ ռազմական ՀԿ-ի նախագահ Արամ Թորգոմյանի հետ զրույցում անդրադարձանք ապրիլյան պատերազմից քաղած դասերին և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը ղարաբաղյան հակամարտության խնդիրը մեկնաբանելիս  հայտարարել է, որ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը փոխում է: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի Ձայն»-ը:

«Ես` որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց»  ձևաչափը վերաձևակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»,-ասել է նախարարը:

«Մենք այդ խրամատային վիճակից, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք: Ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»,-ասել է Տոնոյանը:

 

Տեսանյութը՝  Armlur-ի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ