Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Աստանայում

Հոկտեմբերի 12-14-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կլինի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։

Աստանայում Միրզոյանը մասնակցելու է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի։

Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ ռուսական կողմի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 14-ին Աստանայում նախատեսված է անցկացնել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ