Նոր Նորք վարչական շրջանում միանգամից 6 ապօրինի շինություն է քանդվել

Այսօր Նոր Նորք վարչական շրջանում միանգամից 6 ապօրինի շինություն է քանդվել՝ Սաֆարյան փ. 10/2, Գալշոյան փ. 8/1, Վիլնյուսի փ. 64/3, Դ. Մալյան փ. հ. 5 հասցեների հարակից տարածքներում, ինչպես նաև ինքնակամ Թ. Կրպեյանի անվան այգու վերջնամասում:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունը։

Բոլոր շինությունները կառուցված են եղել համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներում:

Ավելի վաղ քաղաքացիները զգուշացվել և տուգանվել են վարչական իրավախախտումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով: Քաղաքացիներին հորդորել են նաև սեփական ուժերով ապամոնտաժել կառույցները:

Աշխատանքներն իրականացվել են քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ուժերով և ՀՀ ոստիկանության աջակցությամբ:

Ստուգայցերը բոլոր վարչական շրջաններում լինելու են շարունակական: Հայտնաբերված ապօրինի ցանկացած կառույց ապամոնտաժվելու է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ