Լեռնային Ղարաբաղի՝ Բաքվի հետ բանակցությունների որոշումների կայացման խնդիրը դրվել է Ռուբեն Վարդանյանի վրա

Դեռևս 2022 թվականի սեպտեմբերի սկզբին  հայտարարեց, որ հրաժարվում է Ռուսաստանի քաղաքացիությունից և որոշել է բնակություն հաստատել Արցախում: Ավելի վաղ փողերի լվացման գործով հայտնի դարձած  Ռուբեն Վարդանյանը հանդես էր եկել Արցախի անվտանգության ու զարգացման աջակցության Համահայկական ճակատ ստեղծելու առաջարկով:

Հոկտեմբերի 4-ին արդեն Արայիկ Հարությունյանը գործարար Ռուբեն Վարդանյանին առաջարկեց ստանձնել Արցախի պետական նախարարի պաշտոնը՝ խոստանալով նրան որոշումներ կայացնելու և գործելու լայն լիազորություններ։

Պարզից էլ պարզ է, որ Ռուսաստանում մեծ կապիտալ ունեցող Ռուբեն Վարդանյանի՝ Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու որոշումն ընդամենը փոքրիկ ներկայացում էր, խաբկանք, ի ցույց դնելու համար, թե իբրև Ռուբեն Վարդանյանն այլևս փոխկապակցված չէ Ռուսաստանի հետ։  Սակայն ակնհայտ է, որ Ռուսաստանում միլիոնների կապիտալ ունեցող ու ողջ գիտակից կյանքը միայն սեփական բիզնես շահերով առաջնորդված Ռուբեն Վարդանյանը նույն Ռուսաստանի կողմից է  գործուղվել Լեռնային Ղարաբաղ, որտեղ էլ պետք է իրականացնի իր առջև  դրված խնդիրները։

Բավականին մեծ է վտանգը, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի 5 տարին լրանալուց հետո Ադրբեջանը չի համաձայնի խաղաղպահների ներկայությանը Լեռնային Ղարաբաղում, իսկ ռուսական կողմին դա ավելի քան ձեռնտու չէ, քանզի այդ կերպ կարող են կորցնել վերահսկողությունը  թե Լեռնային Ղարաբաղի և թե Ադրբեջանի վրա։  Եվ հենց այս նպատակով է ռուսական կողմը Ռուբեն Վարդանյանին գործուղել Լեռնային Ղարաբաղ, ով հետագայում պետք է փորձի բանակցել Բաքվի հետ և անի հնարավորինս, որպեսզի ռուս խաղաղապահները մնան Լեռնային Ղարաբաղում, իսկ Լեռնային Ղարաբաղի  հարցը մնա չլուծված, պահպանվի այն ստատուս քվոն, որ կա այս պահին։

Ի դեպ,  սրա մասին տեղեկացված է նաև Արայիկ Հարությունյանը և պատահական չէր, որ Ռուբեն Վարդանյանի՝ Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելուց կարճ ժամանակ անց վերջինիս միանգամից առաջարկեց ստանձնել Արցախի պետական նախարարի պաշտոնը։

Բացառված չէ նաև,  որ  Վարդանյանը դառնա ստվերային խաղացող, Լեռնային Ղարաբաղի հետագա ճակատագրի շուրջ որոշումները  ռուսական կողմի հետ համաձայնեցնելով կայացնի վերջինս, բայց  մնա  ստվերում։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ