«Հո՜ւյ-հարա՜յի փոխարեն պետք է կենտրոնանալ սկզբունքային նշանակության հարցերի վրա». Վ. Աթանեսյան

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը գրում է.

«Հու՜յ-հարայի՜ փոխարեն, կարծում եմ, պետք է կենտրոնանալ սկզբունքային նշանակության այս հարցերի վրա․

— թե ԽՍՀՄ սահմանադրական կարգի, թե պոստխորհրդային շրջանի բոլոր իրավական փաստաթղթերի հիմքով Ադրբեջանը իրավասու չէ ԼՂ կարգավիճակի որոշում ընդունել․

— որևէ երկրի տարածքային ամբողջականություն միջազգայնորեն լեգիտիմ չէ, եթե այդ երկիրը չի հարգում ինքնորոշման իրավունքը և ազգային օրենսդրությամբ չի երաշխավորում իրացման ընթացակարգ և մեխանիզմներ՝ համաձայնեցնելով ինքնորոշվող կողմի հետ։

Հ․Գ․ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ևս մեկ անգամ կոչ է արել, որ հայ միջազգայնագետ-իրավաբանները ԼՂ անկախության օրինականության ճանաչման դատական Հայց հարուցեն։ Սա ներկա իրավիճակում ամենաօպտիմալ և իրացնելի գաղափարն է»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ