Ով է իրականում «Կուկու» սկանդալային տեսահոլովակի սեքսուալ ռեփեր հայուհին

Պարզվում է՝ երգչուհին իստագրամում ավելի հայտնի  է Black Mari անունով: Ո՞վ է նա, ինչով է զբաղվում, ինչպես է գումար վաստակում: Մարին հրաժարվեց տեսահոլովակի մասին խոսել, բայց համաձայնվեց պատասխանել  մի քանի հարցերի:

Ծնվել է Երևանում, արդեն յոթ տարի է աշխատում է Երևանի գիշերային ակումբներից մեկում՝ որպես մերկապարուհի: «Ես շատ սիրում եմ պարել, իսկ իմ աշխատանքին նայում եմ որպես սպորտաձև, իսկ Հայաստանում մերկապարուհուն այլ աչքով են նայում և կարծում են, որ կարողա է վատ համբար ունենալ: Դրան որպես արվեստ չեն նայում»:

Մարին նշում է, որ Հայաստանում քիչ տղամարդիկ կան, ովքեր գնահատում են և որպես արվեստ են ընդունում. Տղամարդիկ գալիս են գիշերային ակումբ պարզապես մերկ աղջիկներին նայելու: Գեղեցիկ պար՝ գեղեցիկ աղջկա կատարմամբ, սա է ավելի շատ հետաքրքրքում տղամարդկանց:

Իհարկե շոու ծրագրեր նույնպես սիրում են՝ էրոտիկ և լեզբի շոու: Բայց շատ քչերն են մեր գործին նայում որպես արվեստ, քչերը գիտեն՝ ինչ է pole dance:

Կան մշտական այցելուներ, ովքեր գալիս են բացառապես իմ պարը նայելու համար, բայց ես նրանց այլևս որպես հաճախորդ չեմ դիտարկում: Բոլորի հետ արդեն ընկերացել եմ, ովքեր այցելում են ինձ իմ աշխատավայրում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ