Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարի տիրոջ անունը Սամիր Յուսուբով է, ազգությամբ ադրբեջանցի. նա տեսաուղերձ է ներկայացրել

Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարը պատկանել է Կրասնոդարի երկրամասի բնակչի։ Նրա գրանցման վայրում ուժայինները քննչական գործողություններ են իրականացնում, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն։

Baza տելեգրամյան ալիքը պարզաբանում է, որ մեքենայի տիրոջ անունը Սամիր Յուսուբով է։ Լրատվական գործակալությունը Տելեգրամի ալիքում տեսաուղերձ է հրապարակվել, որում 25-ամյա Յուսուբովն ասում է, որ ինքը կապ չունի Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցածի հետ և Ռուսաստանում չի գտնվում։

«Բեռնատարը գրանցված է ինձ վրա, բայց դրանով աշխատում էր հորեղբայրս՝ հորս զարմիկը՝ Մահիր Յուսուբովը, ով ամբողջ կյանքում զբաղվել է բեռնափոխադրմամբ»,- ասում է Յուսուբովը։

Տելեգրամյան ալիքները գրում են, որ Յուսուբովն ազգությամբ ադրբեջանցի է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ