«Հենց Հայաստանը խաղաղության համաձայնագիր կնքի Ադրբեջանի հետ, մեզ հետ ոչ մի խնդիր չի ունենա»․ Ռեջեփ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, մեկնաբանելով գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հանդիպման արդյունքները, նշել է, որ այն անցել է «բարյացակամ մթնոլորտում»։

«Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկվել են որոշ պահանջներ։ Մեր արտգործնախարարներն ու հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն, և մենք արդյունքի հասնելու համապատասխան քայլեր կձեռնարկենք»,- ասել է Էրդողանը։

Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան նախապայմաններ չի առաջադրում Երևանի հետ հարաբերությունների կարգավորման համար: «Հենց Հայաստանը խաղաղության համաձայնագիր կնքի Ադրբեջանի հետ, մեզ հետ ոչ մի խնդիր չի ունենա։ Անկարան ձգտում է Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների շուտափույթ ջերմացմանը և կողմերի միջև տարաձայնությունների կարգավորմանը»,- նշել է Էրդողանը։ Նա նաև հավելել է, որ Թուրքիան և Հայաստանը կշարունակեն շփումները հատուկ ներկայացուցիչների մակարդակով:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Թուրքիան և Հայաստանը տարածաշրջանում բարիդրացիության սկզբունքի հիման վրա կարող են հասնել հարաբերությունների ամբողջական կարգավորման:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ