Էրդողանի ասուլիսի՝ Հայաստանին առնչվող հատվածների ամբողջական տարբերակը

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հոկտեմբերի 6-ին Պրահայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ավարտին մամուլի ասուլիս է տվել, որի ընթացքում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Այս առնչությամբ նա նշել է․ «ՀՀ վարչապետ պարոն Փաշինյանի հետ հանդիպեցինք, անկեղծորեն հավատում եմ, որ մեր տարածաշրջանում բարիդրացիության հիման վրա հնարավոր է հասնել ամբողջական կարգավորման մեր նպատակին»։

Պետական TRThaber-ի լրագրողի հարցին, թե «այսօր ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ մի քանի անգամ հանդիպել եք։ Նա և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի հետ խնդիրը լուծելու հարցում ի՞նչ ուղերձներ տվեց», ի պատասխան Էրդողանը նշել է․ «Ինչպես գիտեք, մեր հատուկ ներկայացուցիչների միջոցով բանակցությունները փոխադարձաբար շարունակվում են։ Մենք էլ այսօր նրա հետ հանդիպումն անկեղծ մթնոլորտում անցկացրեցինք։ Հանդիպման ընթացքում խոսք է գնացել որոշ պահանջների մասին։ Այս պահանջների առնչությամբ թե՛ հատուկ ներկայացուցիչներին, թե՛ ԱԳ նախարարներին հանձնարարականներ ենք տվել։ Մեր ԱԳ նախարարներն իրար հետ կհանդիպեն, հատուկ ներկայացուցիչները՝ նույնպես։ Այնուհետև, ըստ ստացված արդյունքի էլ մեր քայլը կանենք»։

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության լրագրողը խնդրել է պարզաբանել «որոշ պահանջները» և հարցել, թե երբ հայ-թուրքական սահմանի կբացվի և հարաբերությունների կկարգավորվեն՝ հաշվի առնելով, որ ըստ Ադրբեջանի նախագահի, Ղարաբաղի հարցը լուծվել է։ Հարցին ի պատասխան Էրդողանը նշել է. «Գիտեք, թեմայի հարցում հատուկ ներկայացուցիչները կան։ Նրանք շարունակում են աշխատանքները։ Միևնույն ժամանակ, հատուկ ներկայացուցիչներից բացի նաև ԱԳ նախարարներն են աշխատում։ Նրանք էլ իրենց աշխատանքները կշարունակեն և ամփոփ տեսքի բերելուց հետո մեզ կներկայացնեն։ Այս աշխատանքներում՝ հատկապես սկսած բեռնափոխադրումներից մինչև օդային ճանապարհով բեռնափոխադրումներ, բոլոր այս հարցերի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Ցանկանում ենք րոպե առաջ Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները ջերմացնենք և այս հարցը լուծենք»։

Հայ-եվրոպական ամսագրի լրագրողի հարցին, թե ի՞նչ նախապայմաններ ունի Թուրիքիան ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում, Էրդողանը նշել է․ «Նախապայմաններ չկան, միայն ցանկանում ենք՝ ձեր և Ադրբեջանի միջև հարաբերությունները հասունացնեք, անհապաղ խաղաղության վերաբերյալ պայմանագիրը կնքեք։ Հենց դա անեք, մեզ հետ որևէ խնդիր չի մնա․ սահմանները են պետք բացել՝ կբացենք և բոլոր տեսակի օդային, ցամաքային, երկաթուղային ճանապարհի առաջը կբացենք»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ