««Բոլորը մեղավոր են, բայց մենք մեղավոր չենք» թեզը լավ տեղ չի տանում». Արմեն Դանիելյան

Ցավոք, ոչ ուժ ունեմ և ոչ էլ համբերություն… Հայ մարդու արժեքային համակարգը հիմնահատակ աղավաղվել է…
Էլ ավելի ցավալի է, որ նկատելի մեծամասնությունը դադարել է տարբերակել ճշմարտությունը ստից, բարին չարից, լույսը խավարի, առաջնայինը՝ երկրորդականից…
Մեր կյանքում մեծ կարևորություն է տրվում նյութականին… նյութը գերակշռում է հոգևորին, ձևը՝ բովանդակությանը, ատելությունը՝ սիրուն, մարդապաշտությունը՝ աստվածապաշտությանը, մեծամտությունը՝ ողջախոհությանը, տգիտությունը՝ գիտելիքին, դասալիքը՝ հերոսին, մարտնչող միջակությունը՝ շնորհալիին, անառակը՝ պարկեշտին, հայհոյանքը՝ իմաստնությանը, յուրային լինելը՝ պրոֆեսիոնալ լինելուն…
Ու այսպես, իրականությունից կտրված, մեկուսացած, «երջանիկ» ապրում ենք՝ «կուշտ ու ուրախ, չաղ ու բախտավոր»:
Փառամոլությունը և պաշտոնասիրությունը կլանել է բոլորիս… Անընդհատ ոչինչ չանելով՝ մեղավորներ ենք փնտրում… մինչև ե՞րբ…
Բոլորը մեղավոր են, բայց մենք մեղավոր չենք, թեզին ապավինող մարդկանց ճակատագիրը հեչ լավ տեղի չի տանի նրանց… Սա նկատի պետք է ունենալ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ