«Ինչի պետք է մեղադրեն, որ գե՞ր եմ». Շուշան Պետրոսյան

Շուշան Պետրոսյանի պատգամավոր դառնալու հանգամանքը հայաստանյան հանրությունը դրական չընդունեց՝ բացասական որակումներ տալով վերջինիս Շ. Պետրոսյանը իր պատգամավորական գործունեության ընթացքում քաղաքական ակտիվություն գրեթե չի դրսևորել։

Նա հազվադեպ է հանդես գալիս ելույթներով և քվեարկում է այն նախագծերի օգտին, որոնց քվեարկում են ՀՀԿ-ական բոլոր պատգամավորները։

Նա երբեմն հրավիրում է մամլո ասուլիսներ, որոնց ընթացքում պաշտպանում է ՀՀ իշխող Հանրապետական կուսակցության նախագահին, անդամներին և վերջիններիս դիրքորոշումը։

Շ.Պետրոսյանը համարվում է ԱԺ ամենալռակյաց պատգամավորներից, քանի որ ոչ մի անգամ ելույթով հանդես չի եկել և ոչ մի օրենքի նախագիծ չի ներկայացրել քննարկման

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ