Շառլ Միշելը անդրադարձել է Ալիևի հետ հանդիպմանը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը թվիթերի իր էջում անդրադարձել է Ալիևի հետ հանդիպմանը։

«Այսօր Պրահայում հանդիպեցի Իլհամ Ալիևին՝ Նյու Յորքում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։

Կեսօրին Էմանուել Մակրոնի հետ միասին մենք կրկին կհանդիպենք Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները և տարածաշրջանում կայուն խաղաղության խթանումը»,- նշել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ