«Եթե Վովա Հակոբյանի այս գրառումը ու դրա ներքո բանավեճը չլիներ, թերևս չգրեի».Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը գրել է.

Եթե Վովա Հակոբյանի այս գրառումը ու դրա ներքո բանավեճը չլիներ, թերևս չգրեի.
Բայց երեկ իմ թայմլայնում էլ ցուցադրվեց Սիրանուշ Սահակյանի համար տգեղագույն ՊՌ գերիների վերադարձի համար։ Ես չգիտեմ, թե որքանով էր ինքը «տեղյակ» այդ «համեստագույն», «ազնվագույն» գովազդից։
Այն անազնիվ էր ոչ միայն նրա համար, որ ռազմագերիների խնդրի վրա մի ահռելի թիմ է աշխատում’ (արդարադատության նախարարություն, ԱԳՆ, այլ անկախ մասնագետներ) ազնվագույն մարդիկ, որոնք իրենց PR չեն անում, օրումեջ հարցազրույցներով ու ասուլիսներով չեն «փայլատակում», այլ գլուխները կախ օպերատիվ աշխատում են։ Անազնիվ է ոչ միայն խմբի աշխատանքը սեփականելու առումով, այլ որ ռազմագերիների վերադարձի պատմությունը չափազանց հայտնի է. Վաշինգթոնում Արմեն Գրիգորգյան -Հիքմեթ Հաջիև հանդիպմանը պայմանավորվում են դրա շուրջ, ԱՄՆ պետքարտուղարը բռնում է Ալիեւ բկից ու 17 տղա վերադառնում են… Բայց սա էլ մի կողմ. դեռ մեկ կամ երկու ամիս տիկինը մի «աշխարհացունց» հարցազրույց տվեց, որին այն ժամանակ զահլես գնաց արձագանքեմ։ Պարզվում է’ երբ չես արձագանքում ժամանակին, հետո բանը բանից անցնում է։ Այդ հարցազրույցում նա խորին փիլիսոփայել էր (բառացի չէ, բայց միտքը փոխադրաբար մոտավորապես այսպիսին է) ՀՀ իշխանությունների կողմից ռազմագերիների խնդրի միջազգայնացումը, օրինակ ԱՄՆ կամ ԵՄ դաշտ տանելը խանգարում է ռազմագերիների վերադարձին։ Անիմաստ է ասել, թե քանի խմբաքանակ ռազմագերի եկավ ԱՄՆ կամ ԵՄ միջնորդությամբ… Բայց եթե տիկինը վաղուցվանից կրում է այս հիմնազուրկ մոտեցումը, գոնե նրան մի վերագրեք այն, ինչին դեմ է եղել… Ամոթ է…
Ժամանակին Քոչարյանն էլ իր համար նման «հաղթական» կենսագրություն գրեց…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ