«Հավաստի Աղբյուրի մեթոդը պետք է, որ օգտակար լինի».Դանիել Իոննիսյան

Դանիել Իոննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

Հավաստի Աղբյուրի մեթոդը պետք է, որ օգտակար լինի
Առնվազն 25 տարի է, ինչ հանրության ու հանրային դիսկուսի զգալի մասը գտնվում են զուգահեռ իրականության մեջ: Պետության ղեկավարները մի բան են բանակցում, բայց երկրի ներսում այլ բան են խոսում:
Եվ, կարծում եմ, կարիքը չկա ասելու, թե որքան ենք մենք դրանից տուժել:
Հավաստի Աղբյուրի միջոցով (մեթոդով), Նիկոլ Փաշինյանը, հերթական փորձն է անում վերացնելու այդ ջրբաժանը ու հանրությանը հանել զուգահեռ իրականությունից:
Պետության ղեկավարը, ի պաշտոնե, չի կարող բաց ասել այն, ինչ ուզում է հասցնի հանրությանը: Այլ երկրներում դա կոմպենսացվում է իշխանական թիմերի կոմունիկացիայով և հանրություների գրագիտությամբ, բայց Հայաստանում երկուսի վիճակն էլ ճոխ չի:
Ես չգիտեմ, թե ինչով կպրծնի Հավաստի Աղբյուրի միջոցով հանրության հետ շփումները, բայց ուղիղ տեքստով եղելիության մասին խոսելը, վստահաբար, թուլացնելու է լեգենդների, ավելորդ ռոմանտիզմի ու մանիպուլjացիաների ազդեցությունը հանրային կարծիքի վրա:
Ավելին, Հավաստի Աղբյուրի մեթոդի շնորհիվ հանրությանը նաև պարզ է դառնում, թե արտաքին քաղաքական այս կամ այն հարցի շուրջ ինչ պատկերացումներ ու ընկալումներ ունի իշխանությունը:
Հ.Գ. Մնում է, որ Հավաստի Աղբյուրի մեթոդը շատ խիստ չընկալվի այլ պետությունների ղեկավարների կողմից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ