«էդ ո՞վ ա, որ խոսի՝ մի մարդ, որ զինվորին չի կարողացել մայկա-տռուսիկով ապահովի». Նիկոլ Փաշինյան

«Երբեմն ոչ այն արագությամբ, ինչպես կցանկանայինք: ԱԺ-ում մեծ աղմուկ առաջացրեց այն, որ պատգամավորի հետ կապված գործ կար, պատասխանի էինք սպասում, եկավ պատասխանը, բայց ոչ լիարժեք ճանապարհով, կեսը եկավ, կեսը՝ ճանապարհին է: Վեց  ամիսը շատ քիչ է:

Մի նամակը կարող է գնա հեռավոր երկիր ու հետ գա, դա կարող է տևել երկու-երեք ամիս: Մի շարք դեպքերում մենք այլ երկրներում գտնվող ունեցվածքների վերաբերյալ տեղեկություններ ստացել ենք: Հարցումն անում ենք, հարցմանը գալիս է հարցում, ամեն գործողություն տևում է մեկ ամիս, ամիս ու կես: Այնպես որ, ասում ենք՝ տեսնենք մեր քաղաքացին ինչ ունեցվածք ունի, հանում տալիս են, ուզում են իմանալ՝ որոնք են հիմքերը, կասկածելու առիթները»,- նշեց նա:

Փաշինյանը շեշտեց՝ նպատակը մարդկանց բանտերը լցնելը չէ:

«Մեր նպատակը հո մարդկանց բանտեր լցնելը չէ: Ասում ենք՝ լավ, որոշակի ժամանակացույցով կբերեք ու կվերականգնեք: Հրապարակային էլ ասվել է, երբ մի շարք քրեական գործերով խափանման միջոցը փոխվել է, ասվել է, որ այսքանը վճարել է, այսքանը պարտավորվել է վճարել: Հակառակ դեպքում՝ կստացվի, որ մենք մարդկանց ուզում ենք բանտերը լցնել»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ