Գյումրիում մոմավառություն է արվել՝ նվիրված Ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին:

Հիշեցնենք, որ Երևանում ևս մոմավառություն էր կազմակերպվել: Ի հիշատակ Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների՝ քաղաքացիները մոմավառութամբ ու երթով շարժվել են Եռաբլուր:

Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ:

Ապրիլի 3-ին՝ ժամը 06։00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել են ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ