Դավթաշենի նախկին թաղապետը վարչական շրջանի անունից հակապրոպագանդա է անում

Օրեր առաջ Երևանի Դավթաշեն համայնքի նախկին թաղապետ`  Ռուսլան Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել և կատարել էր հետևյալ գրառումը.

«Պարզվում է՝ Երևանի քաղաքապետն ամեն ինչ անում է, որ քաղաքի լավագույն թաղամասն այլևս դրախտ չլինի։ Իմ հրավիրած բանավեճին կարող է ներկայանալ այս տեսանյութի վերջում ծամածռված դեմքով, ես դեմ չեմ))))։ Հ.Գ. Ի դեպ, քաղաքապետի պաշտոնավարումից առ այսօր իր կայացրած միակ որոշումը՝ հօգուտ երևանցիների , հրաժարականի դիմումն էր։»

Կարճ ժամանակ անց տեսանյութը հայտնվեց նաև «Դավթաշեն վարչական շրջան»-ի ֆեյսբուքյան էջում, որտեղ Ռուսլան Բաղդասարյանի պաշտոնավարած ժամանակահատվածում տեղադրվում էին հայտարարություններ վարչական շրջանից:

Թաղապետի պաշտոնավարումը դադարեցնելուց հետո նախկին թաղապետը հրաժարվել էր դադարեցնել էջի գործունեությունը, իսկ նոր թաղապետի նախաձեռնությամբ նոր`  «Դավթաշեն վարչական շրջան»  էր բացվել ֆեյսբուքում` վարչական շրջանին վերաբերվող հայտարարությունները տարածելու համար:

Փաստացի նախկին թաղապետ Ռուսլան Բաղդասարյանը վարչական շրջանի անունից ֆեյսբուքի հարթակում փորձում է հակապրոպագանդա անել:

Պարզվում է՝ Երևանի քաղաքապետն ամեն ինչ անում է, որ քաղաքի լավագույն թաղամասն այլևս դրախտ չլինի։ Իմ հրավիրած բանավեճին կարող է ներկայանալ այս տեսանյութի վերջում ծամածռված դեմքով, ես դեմ չեմ))))։ Հ.Գ. Ի դեպ, քաղաքապետի պաշտոնավարումից առ այսօր իր կայացրած միակ որոշումը՝ հօգուտ երևանցիների , հրաժարականի դիմումն էր։

Posted by Ռուսլան Բաղդասարյան on Thursday, March 28, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ