«Հայ ռազմագերիների մահապատժի տեսանյութը ստուգվում է». «Le Figaro»-ի փոխտնօրեն

Ֆրանսիական «Le Figaro» ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բուիսոնն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ երեկ երեկոյան սահմռկեցուցիչ տեսանյութ է ստացել, որում երեւում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները մահապատժի ենթարկում մի քանի հայ ռազմագերիների։

«Անցած գիշեր սահմռկեցուցիչ տեսանյութ եմ ստացել, որում երեւում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները մոտ տարածությունից մահապատժի ենթարկում մի քանի հայ ռազմագերիների։

Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին այս նոր տեսանյութը ստուգվում է միջազգային լրատվամիջոցների եւ իշխանությունների կողմից»,- գրել է Բուիսոնը։

Նշենք՝ համացանցում տեսանյութ է տարածվել, որը, ըստ օգտատերերի, ամենայն հավանականությամբ արվել է Ադրբեջանի՝ վերջին հրահրած ագրեսիայի ժամանակ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ