«ԵԱՀԿ-ն գործի է անցնում»․ Ս․ Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրել է․

«ԵԱՀԿ-ն գործի է անցնում հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդներ բերելու համար, իսկ Լավրովը սպառնացել է թույլ չտալ»։

Հավելենք, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ:

Նախարարները քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունները, ինչպես նաև այդ տարածաշրջան ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու հավանական հնարավորությունը։ Այս մասին նշված է Լեհաստանի ԱԳՆ-ի «Թվիթեր»-ի պաշտոնական միկրոբլոգում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ