Այսօր Խորեն Աբրահամյանն կդառնար 89 տարեկան

Մեծանուն դերասանը մի քանի տասնյակ ֆիլմերում է նկարահանվել. նրա մասնակցոըւթյամբ «Առաջին սիրո երգը», «Մենք ենք մեր սարերը», «Սարոյան եղբայրները» ֆիլմերը հատկապես մեծ ճանաչում են վայելում տարբեր տարիքի կինոսերների շրջանում:

Աբրահամյանը նկարահանվել է նաեւ «Արարատյան դաշտի աղջիկը», «Փեսատես», «Հասցեատիրոջ որոնումները», «Լուսաբացից առաջ», «Փլուզում», «Փառքի օղակներ», «Դժվար անցում» եւ մի շարք այլ ժապավեններում:

Մասնագիտական կրթությունը Խորեն Աբրահամյանը ստացել է թատերական իստիտուտում, որն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Գ. Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնում: Այնտեղ դերասանը կերտել է բազմաթիվ դերեր՝ Ռոմեո, Պեպո, Օթելլո, Արա Գեղեցիկ, Արշակ թագավոր եւ այլն:

Նույն թատրոնում նա բեմադրել է նաեւ Նաիրի Զարյանի «Հացավան», Վիլյամ Շեքսպիրի «Ջոն արքա», Պերճ Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն», Պաոլո Ջակոմետիի «Ոճրագործի ընտանիքը» եւ այլ ստեղծագործությունների հիման վրա ներկայացումներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ