«Ալիևին զենք եք վաճառում որ մեր մայրաքաղաքը գրավե՞ն» Նիկոլ Փաշինյանը՝ Բելառուսի մասին

 

Aravot.am-ի հարցին՝ արդյոք Բելառուսի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական հուշագիրն ու առաջիկայում զենքի մատակարարումը Բելառուսի պատասխանն է Հայաստանին,եւ ինչպիսին են լինելու Բելառուսի հետ հարաբերությունները, հաշվի առնելով, որ հայտարարել եք՝ այլեւս հարմարվողական չեն լինելու այդ հարաբերությունները, Փաշինյանը պատասխանեց՝ «Երեք ամիս առաջ էլ խմբաքանակ մատակարարվել է, որոնց հետ կապված պայմանագիրը ստորագրվել էին շատ ավելի վաղ;

Այդ ամենը տեղի էր ունեցել այն պայմաններում, երբ Հայաստանի ներկայացուցիչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն էր զբաղեցնում: Մենք դատապարտում ենք նման գործարքները, համարում ենք այդ գործարքներն ուղղված ՀՀ ազգային շահերի դեմ: Եվ մենք կարծում ենք նման գործարքները խաթարում են ՀԱՊԿ գործունեությունը:

 

Մենք փոխադարձ պետք է պարզաբանումներ ունենանք, յուրաքանչյուր անդամի համար պետք պարզ լինի, թե ինչ պարտավորություն ունի մյուս երկրի նկատմամբ, երկրներն ինչ պարտավորություններ ունեն կազմակերպության նկատմամբ, կազմակերպությունն ինչ պարտավորություններ ունի երկրների նկատմամբ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ