Հարազատները նոր մանրաամասներ են ներկայացնում Գավառում մահացած հղի կնոջից

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Հարություն Մկրտչյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 130 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է մարտի 30-ին Գավառի բժշկական կենտրոնում կասկածելի հանգամանքներում մահացած Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ՝ 26-ամյա Հասմիկ Հարությունյանի մահվան փաստով։

Գագիկ Շամշյանի հետ զրույցում Հասմիկի հարազատներն ասում էին. «Մեր տան ծուխը մարեցին, 2 երեխաների մայրը, ով կյանքում առողջական խնդիրներ չէր ունեցել, խնամքին ուներ 2 տղա, մեկը՝ 5 տարեկան, մեկը՝ 9 ամսական։

Հերթական հղիությունը ընդհատելու նպատակով մարտի 30-ին իր ոտքով այցելել է Գավառի հիվանդանոց, որտեղ բուժքույրը, ով Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղից է, ներարկում է կատարում՝ ասելով, որ ցավազրկող է։ Ներարկումից 5 րոպե անց Հասմիկի ինքնազգացողությունը վատանում է։

Մենք չենք վստահում Գավառի հիվանդանոցի բժիշկներին, դրա համար էլ Հասմիկի դին տեղափոխել ենք Երևան, որպեսզի այնտեղ դիահերձումը կատարվի։ Մեզ համար առեղծված է, թե ինչպես կարող է առողջ մարդը մտնի հիվանդանոց ու մի քանի րոպեից նրա դին դուրս բերեն։»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ