Մերոնք պատվով «դիմավորեցին» ադրբեջանցի գեներալին առաջնագծում

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը ստուգել է՝ Հայաստանի հետ սահմանին տեղակայված Պետական սահմանապահ զորքերի՝ «Գազախ» սահմանային ջոկատի սահմանային-մարտական կետերի ծառայողական-մարտական պատրաստվածությունը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հայտարարություն, ըստ որի հայկական բանակը ամբողջ սահմանի երկայնքով կրակի տակ է պահել ադրբեջանական դիրքերը:

Ադրբեջանի ՊՆ-ն լավ կլինի առաջին հերթին փորձի ՊՍԾ գեներալի հետ հստակեցնի , թե վերջին օրերի ընթացքում ինչ նպատակով է Էլչին Գուլիևը այցելում առաջնագիծ ու ինչու է հենց իր այցելության ընթացքում նման դեպքեր գրանցվում:

Սրանից առաջ էլ ադրբեջանցի զինծառայողները գեներալի այցելության օրը փորձել էին դիրքեր առաջ տալ, որի ընթացքում համարժեք պատասխան էին ստացել ու հետ քաշվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ