«Լույսը բացվումա, ագռավների նման հավաքվում են,Սաշիկի՞ն եք կարոտել…». քաղաաքացին՝ վարչապետից բողոքող ցուցարարներին

Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցներին գոհացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը:

«Այս պահին հանդիպմամբ բավարարված ենք, պարոն վարչապետն ասաց, որ անձամբ երաշխավորում է՝ այսօր որևէ մեկի վրա չեն դրվի այդ պարտականությունները, բացի Օպերայի թատրոնի փոխտնօրենից: Մենք այսօր կստանանք օրենքի այն կետերը, խնդիրները, որոնք կային:

Նախարարությունը ներկայացրել է վարչապետին մի մեծ ցուցակ, մենք գրավոր կպատասխանենք, նորից կհանդիպենք մեր հակափաստարկներով, բայց նա երաշխավորում է, որ որևէ մեկը դրսից չի գալու տնօրեն»,- լրագրողների հետ զրույցում նշեց դիրիժոր Հարություն Արզումանյանը:

Նա տեղեկացրեց՝ տնօրենի պարտականությունները ժամանակավորապես դրվում են փոխտնօրենի վրա, իսկ իրենք փորձելու են շուտ ներկայացնել հակափաստարկները, նաև այն, որ այդ փաստարկների մի մասն իրականությանը չի համապատասխանում: Վարչապետը խոստացել է՝ եթե պարզվի, որ այդ փաստարկների թեկուզ մի կետը կեղծ է, ներկայացնողը կպատժվի, կազատվի աշխատանքից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ