«Բա գնա Արցախ, վերցրու բանալին». Մկրտիչ Իսրայելյան

Լրագրող Մկրտիչ Իսրայելյանի գրառումը.

«Արցախի փրկության բանալին Արցախի ժողովրդի ձեռքում է։ Ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Բա գնա Արցախ, վերցրու բանալին, կամ օգնի Արցախի ժողովրդին՝ գտնեն էդ բանալիով բացվող դուռը։

2020-ից հետո քանի՞ անգամ եք գնացել Արցախ, կամ արդյո՞ք գնացել եք։ Արցախի փրկիչը, առավել ևս ծնունդով արցախցին հիմա պետք է դուրս չգար Արցախից, ու Արցախի մասին ասուլիսներ տար հենց Արցախում։

Այ էդ կլիներ հզոր ազդակ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ