«Ինչո՞ւ Սերժին չեն բռնել». Նիկոլ Փաշինյանը զայրացավ

Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ երբեք որևէ մեկին բռնելու կամ բաց թողնելու խնդիր չի ունեցել ու հիմա էլ մտադիր չէ միջամտել իրավապահ մարմինների աշխատանքին։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նա այս մասին ասաց` պատասխանելով հարցին` ինչո՞ւ Մարտի 1–ի գործով նախկին նախագահ Սերժ Սարգսյանին նույնիսկ հարցաքննության չեն կանչել։

Ավելի վաղ, երբ Փաշինյանը դեռ պատգամավոր էր, բազմաթիվ անգամ ասել էր, որ 2008 թվականի մարտի 1–ի գլխավոր պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, քանի որ Ռոբերտ Քոչարյանը հենց նրա համար է թափել խաղաղ բնակիչների արյունը։

«Ասում են՝ բա ինչի՞ Սերժ Սարգսյանին չեք բռնում, հիմա որ ասեմ` մյուս շաբաթ կբռնեն, կասեն՝ ահա, քննության նկատմամբ ճնշումները սկսվեցին, չի փոխվի էս երկրում ոչ մի բան։ Չբռնեցին, կասեն, հա՜, պայմանավորված է, չի փոխվել ոչ մի բան»,– ասաց Փաշինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ