Ինչ է առաջարկել Տեր-Պետրոսյանը և ինչու է մերժել Քոչարյանը․ Մանրամասներ փակ հանդիպումից

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, սեպտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության առաջին, երկրորդ և երրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը հանդիպել են Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Թե ինչ է խոսացվել փակ հանդիպման ժամանակ, հանդիպման մասնակիցները դեռ չեն բացահայտում, սակայն մեզ հայտնի են  դարձել բացառիկ մանրամասներ։

Մեր տեղեկություններով հանդիպման ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկել է նախկին նախագահներին ստեղծված աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում մի կողմ թողնել իշխանության համար պայքարն ու  կանգնել իշխանության կողքին, որպեսզի միասնական ուժերով փորձեն երկիրը դուրս բերել ստեղծված իրավիճակից։  Ըստ  Տեր-Պետրոսյանի հիմա ժամանակը չէ իշխանության համար կռիվ տալու, այլ ժամանակն է համախմբվելու ու արտաքին թշնամու դեմ կռիվ տալու։

Սակայն ուշագրավ է, որ Տեր-Պետրոսյանի այս առաջարկը մերժել է Ռոբերտ Քոչարյանը, ով հայտարարել է, որ  անկախ սահմանային իրավիճակից շարունակելու է պայքարել Հայաստանի իշխանությունների դեմ, պայքարելու է այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել  իշխանափոխության։ Ավելին՝ Քոչարյանը մեղադրել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանին պարտվողական ու զիջողական քաղաքականություն վարելու մեջ։

Արդյունքում նախկին նախագահների հանդիպումն ավարտվել է առանց վերջնական պայմանավորվածության։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ