ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մամուլի ասուլիսում խոսեց ԼԳԲՏ համայնքի ու դրանց դեմ գործողությունների մասին:
Նիկոլ Փաշինյանը հռետորական հարց տվեց. «Մինչեւ մայիսը չի՞ եղել ԼԳԲՏ համայնք»:
Վարչապետի պաշտոնակատարն ուշագրավ հայտարարություն արեց՝ 2000 թվականին՝ ՀՀԿ֊ի ծաղկուն շրջանում, հրապարակվեց նախարարների ու պաշտոնյաների ցուցակ, որոնք ունեին տարբեր սեռական կողմնորոշում: «Բա այն ժամանակ ինչո՞ւ չէիք պայքարում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: