Փոխվարչապետ Ավինյանը՝ ԱՆ փոխնախարարի ձերբակալության մասին

«Այն պրոցեսը, որ ես տեսել եմ և բողոքի ակցիաները, որոնց մասին տեղեկացված եմ, ինչպես նաև այն հիմնավորումները, որոնք բերվում են մշակույթի ոլորտի մասնագետների կողմից Օրբելյանի վերաբերյալ, իմ կարծիքով՝ այդտեղ կա նաև մի փոքր խնդիր:

Եթե կա օրենք, օրենքը գործում է բոլորի համար, սա հստակ պետք է լինի: Հարգելով պարոն Օրբելյանի վաստակը այդ ոլորտում, այնուամենայնիվ, արտոնյալներ որևէ ոլորտում չեն կարող լինել, նույնիսկ մշակույթի ոլորտում»,- նշեց փոխվարչապետը:

Ինչ վերաբերում է Հայաստանի բոլոր թատրոնների՝ վարչապետին ուղղված բաց նամակին, որով նրանք պահանջում են մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի անհապաղ հրաժարականը, Տիգրան Ավինյանը նշեց. «Քանի որ այս օպտիմալացման պրոցեսում մշակույթի նախարարությունը միանալու է կրթության և գիտության նախարարությանը, կարծում եմ՝ այդ փուլում մենք կգանք այդ հարցերի լուծմանը»:

«Այստեղ օրենքի խախտում պետք է որ չլինի, որովհետև նախարարի պաշտոնն է, որ թույլ չի տալիս երկքաղաքացիություն ունենալ: Փոխնախարարի պաշտոնը թույլ է տալիս երկքաղաքացիություն ունենալ և տիկին Ղարիբյանը դե յուրե փոխնախարար է: Կարծում եմ, սա նուրբ հարց է:

Եթե մենք խոսում ենք այն մասին, որ սփյուռքի ներկայացուցիչներին հետագայում ուզում ենք ավելի շատ ներգրավել մեր հասարակական քաղաքական կյանքին, համոզված եմ, որ այստեղ քաղաքականության վերանայման կարիք ունենք, որովհետև սփյուռքի շատ ներկայացուցիչների համար երկքաղաքացիությունն ուղղակի խոչընդոտ կարող է հանդիսանալ այս կամ այն պաշտոնը զբաղեցնելու համար»,- ասաց նա:

Տիգրան Ավինյանը` ԱՆ փոխնախարարի ձերբակալության մասին

«Կաշառակերները պետք է պատժվեն, անկախ պաշտոնեական դիրքից». Ավինյանը՝ ԱՆ փոխնախարարի ձերբակալության մասին#Լուրեր

Posted by Լուրեր on Monday, April 1, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ