Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ հայտարարությանը, որ «Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ» պետք է որոշակի բացատրություններ ստանա: Նա տեղեկացրեց՝ որպես գործընթացում նոր մարդ՝ այս հարցը բարձրացրել է Ադրբեջանի նախագահի հետ քննարկման, նաև համանախագահների մասնակցության քննարկման ժամանակ:
«Արդյո՞ք կարող ենք ասել, որ մենք մեր հարցերի պատասխանը ստացել ենք: Ոչ, քանի որ դրանք ծավալուն հարցեր են, մի քննարկման ընթացքում հնարավոր չէր դրանց պատասխանը ստանալ: Դա նշանակում է, որ հետագայում պետք է քննարկվի, մենք դա ուղիղ տեքստով պատվիրակել ենք մեր ԱԳ նախարարներին:
«Հանրությունները խաղաղության նախապատրաստելու» հարցի մասին. արդյո՞ք այն փաստարկների բազան, որի մասին ես խոսել եմ, բերվել է քննարկումների ժամանակ, իհարկե, այո, ամբողջ ծավալով: Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել հումանիտար ոլորտում իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնք առավել նպաստավոր պայմաններ կստեղծեն խաղաղության գործընթացի դրական ֆոնի համար»,- ասաց նա:
Փաշինյանն ընդգծեց՝ շատ կարևոր էր, որ համատեղ հայտարարությունների տեքստի մեջ հղում եղավ ոչ միայն Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածություններին, այլև արձանագրվեց, որ հրադադարի ռեժիմը պետք է պահպանվի և առավել ուժեղացվի: Սա, ըստ վարչապետի, չի նշանակում, որ այս թեմայով ամեն ինչ արել են, բայց այն պրոցեսը, որ սկսվել էր զինադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ, վերահաստատվում է:
Կրկին Ադրբեջանի նախագահի հետ Վիեննայում ունեցած հանդիպման մասին:
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Monday, April 1, 2019