Կուրյոզ պատահար. Հիվանդանոցում աշխատող 9 բուժքույր միաժամանակ հղիացել են

9 բուժքույր, որոնք աշխատում են Ամերիկյան Պորտլենդ քաղաքի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի միաժամանակ հղիացել են : Այս մասին հայտնում է USA Today պարբերականը:

Բուժհաստատությունը Facebook-ի էջում հրապարակել է բուժքույրերի լուսանկարը։ Երեխաները ծնվելու են ապրիլից մինչև հուլիսն ընկած ժամանակահատվածում:

«Շատ հաճելի է, երբ գալիս ես աշխատանքի ու տեսնում, որ քո պես հղիներ կան, տեսնում ես, թե ոնց է նրանց մոտ մեծանում փորը և ուղղակի քննարկում ես այնպիսի թեմաներ, որոնց միջով բոլորս միասին ենք անցնում»,- ասել է հղի բուժքույրերից մեկը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ