«Հիմա ավելի քիչ ենք փայ մտնում» . Վարչապետի անակնկալ պատասխանը պայթեցրեց դահլիճը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Վիեննայում կայացել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները:

Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպումից հետո վարչապետ Փաշինյանը Վիեննայում Հայաստանի դեսպանությունում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ովքեր վարչապետին դիմավորել են ջերմորեն և բուռն ծափահարություններով:

Մենք անընդհատ քննարկել ենք իշխանության լեգիտիմության հարցը, և այսօր այդ պնդման կարևորությունը զգում եմ իմ աշխատանքում, միջազգային հարաբերություններում: Կասկած չունեմ, որ տեղի ունեցած փոփոխությունները, ժողովրդական հեղափոխությունը մեզ բերելու է իրական, ռեալ տնտեսական քաղաքական հաղթանակների:

Արդեն իսկ ամենակարևոր հաղթանակը տեղի է ունեցել. դա ժողովրդի իշխանության հաստատումն է Հայաստանի Հանրապետությունում: Այն տնտեսական ցուցանիշները, որ սկսում են այսօր երևալ, այն գնահատականները, որ մեր տնտեսական զարգացման մասին անում են միջազգային կազմակերպությունները` ցույց են տալիս, որ մենք իրար հետ հաջողելու ենք նաև տնտեսական հեղափոխության գործընթացում: 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ