Այսօր Եռաբլուրում «ակցիա» անող ծնողներից մեկը դեռ գարնանը՝ Քոչարյանի ցույցերի ժամանակ, սպառնում էր տեռոր անել մանկապարտեզներում և դպրոցներում

Անգամ այս օրով, երբ Հայաստանն իր Անկախութան 31-ամյակը դիմավորում է սահմանային խիստ լարված իրավիճակում, Ադրբեջանի հարձակման արդյունքում կա 207 զոհ և անհետ կորած ու բազմաթիվ վիրավորներ, գերիներ, քոչարյանականները չեն դադարում օգտագործել պատերազմի զոհերի ծնողների վիշտը իրենց քաղաքական նպատակներով՝ ընդ որում, անձամբ հսկելով ծնողների գործողությունները։

Նման ակցիաները շատ ակտիվ տարածում են գտնում հատկապես այս օրերին Ադրբեջանի ԶԼՄ-ներում։

Ովքե՞ր և ինչո՞ւ են զոհվածների հարազատների շրջանում սերմանում ատելություն, խաղալով մարդկանց զգացմունքների և հույզերի վրա՝ դրդում ծայրահեղությունների, օգտագործում իրենց քաղաքական խաղերում։ Հարկ է հիշել նաև, որ վերջերս Եռաբլուրում զոհերի որոշ հարազատներ երդվեցին հեռացնել գործող իշխանություններին։

Հետևելով այս օրերին երկրում տիրող իրավիճակին՝ հասկանալի է դառնում, թե որ շրջանակներն են փորձում ռադիկալացնել զոհերի հարազատներին, դրդել վերջիններիս հանցանքների և կրակից շագանակներ հանելու զոհերի հարազատների ձեռքերով։

Նմանօրինակ դեպքեր Հայաստանի նորագույն պատմության ընթացքում էլի են եղել, երբ երբեմնի դաշնակցական Նաիրի Հունայանը ազգը փրկելու, ժողովրդի արյունը ծծող իշխանություններից ազատվելու վեհ գաղափարներով իր խմբով մտան Ազգային ժողով և գլխատեցին ՀՀ վերնախավը, ինչը որոշ շրջանակների կողմից նույնիսկ ողջունվեց։

Պատերազմից հետո ևս ակտիվացել են 99-ի հոկտեմբերի 27-ի մասին հիշողությունները, հատկապես այն բանից հետո, երբ ընդդիմությունը փողոցներում գնդակահարությունների փերֆորմանսներ էր բեմադրում և Գլխավոր շտաբին կոչ անում իր ձեռքը վերցնել իշխանությունը։ Զոհված և անհետ կորած զինվորների հարազատների հույզերը քաղաքական դիվիդենդներ շահելու գործում օգտագործելը անթույլատրելի և դատապարտելի է՝ անկախ նրանից, թե կողմերից որ մեկն է դրանով զբաղվում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ