Ոստիկանները Եռաբլուրից հեռացրել են քոչարյանական ակտիվիստ Տաթև- Արցախին և անեծքներով միջադեպ հրահրած մի քանի հոգու

Անգամ այս օրով, երբ Հայաստանն իր Անկախութան 31-ամյակը դիմավորում է սահմանային խիստ լարված իրավիճակում, Ադրբեջանի հարձակման արդյունքում կա 207 զոհ և անհետ կորած ու բազմաթիվ վիրավորներ, գերիներ, քոչարյանականները չեն դադարում օգտագործել պատերազմի զոհերի ծնողների վիշտը իրենց քաղաքական նպատակներով՝ ընդ որում, անձամբ հսկելով ծնողների գործողությունները։

Քիչ առաջ ոստիկանությունը Եռաբլուր պանթեոնից հեռացրել է  քոչարյանական հայտնի ակտիվիտ-բլոգեր Տաթև Արցախին և ևս մի քանի հոգու, որոնք փորձում էին անեծքներով միջադեպ հրահրել և խանգարել ՀՀ վարչապետի և այլ պաշտոնյաների մուտքը Եռաբլուր։ Նշենք, որ միջադեպի մասնակից էր նաև Հայաստան դաշինքի պատգամավոր, ՀՅԴ-ական Քրիստինե Վարդանյանը։

Նման ակցիաները շատ ակտիվ տարածում են գտնում հատկապես այս օրերին Ադրբեջանի ԶԼՄ-ներում։

Ի դեպ,  ստորև ներկայացված են կադրեր, թե ինչպես է ընդդիմադիր պատգամավոր Ասպրամ Կրպեյանը զոհվածի մորը հրում ոստիկանների վրա և ինքը նկարում շարունակությունը։

 

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ