Հարցին, թե «Իմ քայլը» դաշինքի ցուցակը քննադատվում է, նշվում է, որ ընդգրկված են մարդիկ, ովքեր քաղաքականության հետ որևէ առնչություն չունեն, և նրանց դժվար է պատկերացնել օրենսդիր գործունեության մեջ, մասնավորապես ցուցակում նախկին «տաքսիստ» կա և այլն, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մարդկանց աշխատանքի վերաբերյալ տարբեր որակումներն իր համար ընդունելի չեն:
««Տաքսիստ», «խոպանչի», «դախլչի», դրա համար էլ էս երկիրը երկիր չի դառնում:
Դրա համար մարդիկ գնում, ասում են՝ գոնե 80.000 դրամ աշխատավարձ ստանամ, կառավարությունում վարորդ աշխատեմ, բայց գոնե ինձ չեն ասի՝ «տաքսիստ», երեխային ասեն՝ «տաքսիստի» տղա: Իմ գնահատմամբ՝ ցանկացած աշխատանք արժանի է մեծագույն հարգանքի, ես ուզում եմ հստակ ասել՝ մեծագույն հարգանք ունեմ բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր որևէ աշխատանք են կատարում, մեծագույն հարգանք ունեմ բոլոր նրանց նկատմամբ, ովքեր առավոտ ժամը վեցին Երևան քաղաքում ավելները ձեռքերը փողոցները մաքրում են, անկեղծ ասեմ՝ չեմ ընդունում այդ որակումները և կոչ եմ անում զերծ մնալ այդ տրամաբանությունից: Մենք աշխատել ենք ունենալ մաքսիմալ բալանսավորված ցուցակ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ կար ժամանակ, երբ մարդկանց խնդրում էին, որպեսզի ընդգրկվեին իրենց ցուցակում, և նրանք չեն ուզեցել իրենց ցուցակում լինել, որովհետև եղել են որոշակի ռիսկեր, հետապնդումներ ու սպառնալիքներ. «Եղել են մարդիկ, ովքեր ինչ-որ ժամանակ այդ մասով օգնել են, և մենք չենք ուզում… ասենք՝ դուք «տաքսիստ» եք, մենք հիմա միայն ակադեմիկների ենք մեր ցուցակում ընդգրկում: