Ծառուկյանը անհանգստացած է հակառուսական տրամադրություններից, բայց անհանգստացած չէ ՀԱՊԿ-ի ու ՌԴ-ի անգործությունից

Դեռևս երեկ՝ սեպտեմբերի 19-ին համապատասխան Գագիկ Ծառուկյանը հայտարարություն տարածեց, որտեղ իր մտահոգություններն էր հայտնում  Հայաստանում հակառուսական տրամադրությունների վերաբերյալ։

«Խորապես անհանգստացած եմ Հայաստանում հակառուսական տրամադրությունների հրահրման միտումներից», — ասվում էր Ծառուկյանի հայտարարության մեջ։

Ուշագրավ է, որ Ծառուկյանը անհանգստացած է հակառուսական տրամադրություններից, բայց  վերջինիս գրեթե չի հուզում ՀԱՊԿ-ի  ու ՌԴ-ի անգործությունը։ Այն,  որ  խախտվել են Հայաստանի սահմանները, այն որ Ադրբեջանը կրակ է բացել քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, այն որ ադրբեջանական զինուժը ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք, և այս  ամենի պարագայում ՀԱՊԿ-ը  ոչ մի գործնական քայլ չի ձեռնարկել, դա կարծես Ծառուկյանին չի անհանգստացնում, բայց  անհանգստացնում է  հակառուսական տրամադրությունները, որի միակ մեղավորը հենց ռուսական կողմն է։

Պատճառը՝ ինքնին պարզ է  ու հստակ,  ՌԴ-ում Ծառուկյանի բիզնես շահերն են։  Կարևորը Ծառուկյանի բիզնես շահերը չտուժեն, թե չէ Հայաստանի ինքնիշխանության հերն էլ անիծած։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ