Նենսի Փելոսին Ծիծեռնակաբերդում արտասվել է

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունը: Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրերը սեպտեմբերի 18-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղաս-պանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կր-ակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահ-ատակների հիշատակը: Հայոց ցեղաս-պանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին:

Հիշեցնենք, որ Նենսի Փելոսին զգալի ներդրում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղաս-պանության ճանաչմանը վերաբերող բանաձևի ընդունման հարցում: Բանաձևն ընդունվել է Նենսի Փելոսիի՝ որպես խոսնակ պաշտոնավարելու երկրորդ ժամկետում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ