«Ադրբեջանի մահացու հարվածները խստորեն դատապարտում ենք Կոնգրեսի անունից»․ Նենսի Փելոսի

«Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի մահացու հարվածները, հարձակումները Հայաստանի տարածքի նկատմամբ մենք խստորեն դատապարտում ենք Կոնգրեսի անունից։ ԱՄՆ-ն՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ՝ հստակ և վաղուց նշել է, որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում։

Մենք շարունակում ենք հետևել իրադարձություններին։ Ցանկանում ենք ձգտել, որպեսզի բանակցային, խաղաղ և տևական լուծում լինի ԼՂ հակամարտությանը»,-հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։

Նա նշել է, որ շարունակում են Հայաստանի հետ երկխոսությունը։ «Շատ արդյունավետ հանդիպում ունեցանք, վերահաստատեցինք մեր հանձնառությունները, ԱՄՆ կոնգրեսի հանձնառությունը անվտանգային, տնտեսական ժողովրդավրական հարցերում՝ Հայաստանում և տարածաշրջանում աշխատելու ուղղությամբ»,-նշել է Փելոսին՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ի համար Հայաստանը կարևոր նշանակություն ունի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ